Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

ՀԱՀ խորհրդարանական ընտրություններում հաղթել է Աֆրիկյան ազգային կոնգրեսը

ՀԱՀ խորհրդարանական ընտրություններում հաղթել է Աֆրիկյան ազգային կոնգրեսը
11.05.2014 | 13:26

Աֆրիկյան ազգային կոնգրես կուսակցությունը հաղթել է ՀԱՀ-ի մայիսի 10-ի խորհրդարանական ընտրություններում՝ գրել է The Washington Post-ը՝ վկայակոչելով ՀԱՀ-ի ԿԸՀ-ն: Երկրի նախագահ Ջեյկոբ Զումայի գլխավորած կուսակցությունը հավաքել է ձայների 62 տոկոսը: Մերձավոր մրցակից Ժողովրդավարական ալյանսի օգտին քվեարկել է ընտրողների 22 տոկոսը: Տնտեսական ազատության համար պայքարողների կուսակցությունը ստացել է վեց տոկոս: ԿԸՀ-ի տվյալներով ընտրություններին մասնակցել է ընտրողների 73 տոկոսը, նրանք ընտրել են՝ քսան կուսակցություններ ունենալով քվեաթերթիկով: Աֆրիկյան ազգային կոնգրեսը առաջին անգամ ընտրություններում հաղթել է 1994-ին և հավաքելով ձայների 70 տոկոսը՝ Ներկայացուցիչների պալատում ստացել է 279 մանդատ:

Դիտվել է՝ 879

Մեկնաբանություններ